Կայծակնային մրցաշար՝ նվիրված Աշոտ Անաստասյանի հիշատակին
2017-10-19Ս.թ. նոյեմբերի 22-ին, ժամը 12:00-ին Հայաստանի շախմատի ֆեդերացիան Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համատեղ կազմակերպում է շախմատի կայծակնային մրցաշար՝ նվիրված միջազգային գրոսմայստեր, Հայաստանի ութակի չեմպիոն Աշոտ Անաստասյանի հիշատակին, որը տեղի կունենա Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում:
Մրցաշարին կարող են մասնակցել առնվազն առաջին շախմատային կարգ ունեցողները:
Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ համաձայն ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների: Ժամակարգը՝ 5 րոպե ամբողջ պարտիայի համար` յուրաքանչյուր քայլի համար 3 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:
Մրցաշարի գրանցման վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 20-ը, ժամը 18:00-ն:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ Կանոնակարգեր բաժնում: