Բացման արարողություն
2017-11-22Նոյեմբերի 22-ին Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ Ծաղկաձոր օփեն միջազգային շախմատի մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը:
Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, մրցաշարի գլխավոր հովանավոր Նորֆոլք Քոնսալթինգ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը, մի շարք պետական այրեր և պատվավոր շախմատիստներ:
Ծաղկաձոր օփեն միջազգային շախմատի մրցաշարի հաղթողի կոչման համար կպայքարեն 17 երկրների շուրջ 150 շախմատիստներ, այդ թվում՝ 23 միջազգանին գրոսմայստեր և 21 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ:
Պարոն Լպուտյանը և պարոն Ունանյանը հանդես եկան խոսքով՝ ողջունելով շախմատիստներին և շնորհավորելով բոլոր ներկաներին այս մեծ իրադարձության կապակցությամբ: Նրանք հաջողություն մաղթեցին բոլոր մասնակիցներին և հույս հայտնեցին, որ առաջիկա ինը օրերի ընթացքում ականատես կլինենք հետաքրքիր և ուշագրավ խաղերի:
Այնուհետև ներկաները դիտեցին Ծաղկաձորում մինչ օրս անցկացված շախմատի մրցաշարերի և շախմատային այլ միջոցառումների մասին պատմող հետքրքրաշարժ տեսանյութը: Հայտնի Միմ ստուդիոն, օպերային երգիչ Հովհաննես Անդրեասյանը և Օպերա Վիվա քառյակը ներկաներին ողջունեցին իրենց գեղեցիկ կատարումներով:
Բացման արարողության ընթացում Աշոտ Անաստասյանի հուշամրցաշարի հաղթողները պարգևատրվեցին նվերներով, պատվոգրերով, հատուկ և հիմնական մրցանակներով: Դե իսկ բլից միցաշարի գավաթակիր դարձավ Հայաստանը ներկայացնող ՄԳ Արման Փաշիկյանը:
Բացման արարողության ավարտին տեղի ունեցավ վիճակահանության արարողությունը, որտեղ գրոսմայստեր Վլադիմիր Օնիշչուկն ընտրեց սպիտակ գույնը Ա և Բ մրցաշարերի համար:
Մրցաշարի առաջին հանդիպումները կկայանան վաղը՝ նոյեմբերի 23-ին, Ա մրցաշարի խաղերը կմեկնարկեն տեղական ժամանակով ժամը 15:00-ին, իսկ Ա մրցաշարի խաղերը` ժամը 16:00-ին: 12 պարտիաներ կհեռարձակվեն առցանց պաշտանական կայքէջում:
Բացման ֆոտոշարքը կարող եք դիտել այստեղ: