ChessAcademy.am

“Tsaghkadzor Open-2017” International Chess Tournament

2017-10-18

Ս.թ. նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 2-ը Հայաստանի շախմատի ակադեմիան Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ կազմակերպում է «Ծաղկաձոր օփեն» շախմատի միաջազգային մրցաշար, որը տեղի կունենա Ծաղկաձոր Մարիոթ հյուրանոցում (ք. Ծաղկաձոր, Կոտայքի մարզ, ՀՀ): Մրցաշարի հովանավորներն են «Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊԸ-ն և «Ռոյալ» ժամանցի կենտրոնը:

Մրցաշարը կանցկացվի Ա և Բ խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն:

Ա մրցաշարում իրավունք ունեն մասնակցելու 2000-ից բարձր միջազգային գործակից ունեցող շախմատիստները:
Բ մրցաշարում իրավունք ունեն մասնակցելու 2000-ից ցածր միջազգային գործակից ունեցող և վարկանիշ չունեցող շախմատիստները:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ Կանոնակարգեր և Բրոշյուր բաժիններում:

Օգտակար հղումներ





Հովանավոր





Կազմակերպիչներ





Developed by 5165m Studio